‘Չինական ակումբները 17․5 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկում «Արսենալի» խաղացողին’

558

Չինական Սուպերլիգայի «Գունաչժոու Էվերգրանդ» եւ «Շանհայ ՍԻՊԳ» ակումբները գրավիչ ֆինանսական առաջարկներ են արել Լոնդոնի «Արսենալի» գաբաոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։ Այս ակումբները պատրաստ են ֆուտբոլիստին վճարել շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ (տարեկան՝ 17․5 միլիոն եվրո), հաղորդում է բրիտանական The Times-ը։

Օբամեյանգն անգլիական ակումբում ստանում է շաբաթական 190 հազար ֆունտ ստերլինգ։

29-ամյա խաղացողը Դորտմունդի «Բորուսիայից» Չինաստան կարող էր տեղափոխվել մինչեւ «Արսենալի» հետ պայմանագիր կնքելը, սակայն գործարքը ձախողվեց։ 

Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Զելենսկին Բրյուսելում հանդիպել է Թրամփի խորհրդականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սարին համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ’