‘Չինական բանկերում բազմամիլիոն հաշվեհամարներ են հայտնաբերվել Կիմ Չեն Ինի անունով’

816

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները չինական բանկերում մի քանի միլիոնանոց հաշվեհամարներ են հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, բացված են եղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի անունով՝ նրա հոր իշխանության տարիներին, երկուշաբթի հաղորդել է «Չոսոն Իլբո» թերթը:

Չնայած Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցներին՝ այդ հաշվեհամարները, նախկինի պես, գործում են: Պարբերականը նշում է, որ թեև Չինաստանի իշխանությունները պաշտպանել են միջուկային փորձարկումներից հետո ԿԺԴՀ-ի դեմ մտցված պատժամիջոցները, նրանք  չեն շտապում սառեցնել այդ հաշիվները: Ընդ որում՝ թերթը նշում է, որ հաշիվները փակելը կարող է ավելի լուրջ հարված լինել ԿԺԴՀ-ին, քան եղավ 2005 թ. Banco Delta Asia-ում Կիմ Չեն Իրի 25 միլիոն դոլարի հաշիվների սառեցումը: Ենթադրվում է, չինական բանկերում հյուսիսկորեական հաշիվների գումարները շատ ավելի նշանակալի են, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ կառավարման պետական համալսարանի՝ կաշառակերության մեջ կասկածվող ռեկտորին ազատել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Հարվարդի ղեկավարությունը լրտեսել է իր դասախոսներին’