‘Չինական հանցավոր խմբավորումը Իսպանիայում տարեկան մինչեւ 300 միլիոն եվրո է «լվացել» ‘

699

Իսպանիայի իրավապահ մարմինները չինական մաֆիայի դեմ ուղղված, «Իմպերատոր» անվանումը կրող օպերացիայի ժամանակ պարզել են, որ հանցավոր խմբավորման կողմից փողերի լվացման ծավալը տարեկան կազմել է 200-300 միլիոն եվրո, տեղեկացնում է РИА-Новости-ն՝ հղում անելով իսպանական թագավորության անվտանգության պետնախարար Իգնասիո Ւլլոային:

Չինական խմբավորման գործունեությամբ Իսպանիայի իրավապահները սկսել են հետաքրքրվել 2 տարի առաջ:

Ըստ աղբյուրի, չորս տարվա ընթացքում հանցագործները «լվացել» են 800 միլիոնից մինչեւ 1.2 միլիարդ եվրո:

«Իմպերատոր» գործողությունը, որին մասնակցում են շուրջ 300 իրավապահներ, սկսվել է հոկտեմբերի 16-ի առավոտյան:   

Պետնախարարի խոսքերով, գործողության առաջին օրվա ընթացքում հաջողվել է բռնագրավել կանխիկ ավելիւ քան 7 միլիոն եվրո, 200 ավտոմեքենա, իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել 120 հաստատություններում:

Ոստիկանության տվյալներով, փողերի լվացման սխեման կազմակերպել է 15 մարդ, այդ թվում՝ չինական ծագմամբ գործարար Գաո Պինը:

«Վաստակած» գումարների մի մասը ուղարկվել է Չինաստան, մի մասը՝ Իսպանիայի եւ Իսրայելի քաղաքացիների վրա գրանցված յուրային ընկերությունների միջոցով հանվել են օֆֆշորային գոտիներ եւ ներդրվել են օրինական բիզնեսի մեջ:  

 

 

Լուսանկարը՝ © flickr.com/ clspeace

Նախորդ հոդվածը‘Apple-ը հոկտեմբերի 23-ին կներկայացնի կոմպակտ iPad_ը’
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել նոր կառավարության կազմը’