Չինաստանի հավաքականի հաղթանակով ավարտվեց Երուսաղեմում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։
Եզրափակիչում չինացիները առավելության հասան Ուզբեկստանի թիմի նկատմամբ՝ քառյակների երկու մրցամատում էլ հաղթելով 2,5:1,5 հաշվով։
Բրոնզե մեդալների համար պայքարում Իսպանիայի թիմը պարտության մատնեց հնդիկներին։