Չինաստանի առողջապահության նախարարությունը վրդովմունքով մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագիրը՝ իր լաբորատորիաներում աուդիտ անցկացնելու վերաբերյալ։
ԱՀԿ-ն ցանկանում է հավաստի կերպով պարզել կորոնավիրուսի ծագումը՝ վերջնականապես հերքելով կամ հաստատելով դրա արհեստական ծագման վերաբերյալ վարկածը։
Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ցզեն Իսինը հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զարմացած է ԱՀԿ-ի ծրագրեի և հետաքննության առաջնահերթությունների կապակցությամբ։
«Հուսով ենք, որ ԱՀԿ-ն հաշվի կառնի չինացի փորձագետների վերլուծություններն ու առաջարկները և կզբաղվի վիրուսի ծագման հետազոտությամբ գիտական մեթոդներով՝ զերծ մնալով քաղաքական ազդեցություններից»,- հայտարարել է Իսինը՝ հավելելով, որ Չինաստանը չի կարող ընդունել հետազոտության ծրագիրն իր ներկա տեսքով, երբ Չինաստանի կողմից լաբորատոր աշխատանքներում խախտումների և դրան հաջորդած արտահոսքի մասին հիպոթեզը առաջնահերթություն է ստացել։
Փոխանցում է BBC-ն։