Չինաստանը բողոք է հայտնել Սի Ձինպինի մասին Բայդենի հայտարարության կապակցությամբ

290

Չինաստանը բողոք է հայտնում ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի մասին վերջերս  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թույլ տված արտահայտությունների կապակցությամբ։

Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ամերիկյան նախագահի արտահայտություններն անպատասխանատու են, հակասում են դիվանագիտական վարվելակարգին և բացահայտ սադրանք են»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչպես նախորդ օրը հաղորդել է Reuters գործակալությունը, ԱՄՆ նախագահը Կալիֆոռնիայում իր նախընտրական մրցարշավի համար միջոցների հանգանակման ժամանակ ՉԺՀ նախագահին անվանել է «բռնապետ»։

Սպիտակ տան ղեկավարը միջոցառմանը հայտարարել է, թե ՉԺՀ առաջնորդը «շատ է վշտացել», երբ ԱՄՆ-ի երկնքում խոցվել է «լրտեսական սարքերով հագեցված օդապարիկը»,իսկ Սի Ձինպինը հայտարարել է, թե ինքը «չգիտեր, թե օդապարիկն այնտեղ է գտնվում»։

«Դա ամոթալի է բռնապետների համար։ Երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենում։ Դա չպետք է լիներ այնտեղ, որտեղ եղել է։ Օդապարիկը շեղվել է երթուղուց»,- ասել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Իրանի նոր գրոհներ Սիրիայում
Հաջորդ հոդվածըՄոլդովա․ Կառավարությունն ընդունել է մայիսի 9-ին Հաղթանակի օրը չեղարկելու որոշումը