‘Չինաստանը կսահամանափակի մահապատժի ենթարկվածների օրգանների օգտագործումը ‘

687

Չինաստանը կսահմանափակի մահապատժի ենթարկված հանցագործների օրգանների օգտագործումը փոխպատվաստման նպատակներով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության ներկայացուցչին:

Այս սահմանափակումը կապված է Չինաստանում երկու տարի առաջ մեկնարկածած՝ օրգանների կամավոր դոնորության ծրագրի հաջող ընթացքի հետ: Այդ ծրագիրը նախաձեռնվել էր Չինաստանի առողջապահության նախարարության կողմից Կարմիր խաչի կազմակերպության աջակցությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն, 201-ի մարտից մինչեւ 2012-ի սեպտեմբեր այս ծրագրի շրջանակներում կամավոր դոնորները 1279 օրգան են տրամադրել դրա կարիքն ունեցողներին:  

Ըստ Reuters-ի, տարեկան 1,5 միլիոն չինացի փոխպատվաստման համար օրգանների կարիք է ունենում, սակայն անհրաժեշտ օրգանը ստանալու հնարավորություն են ունենում միայն 10 հազարը: Ըստ որոշ տվյալների, դրանց զգալի մասը վերցվում է մահապատժի ենթարկված դատապարտյալներից:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Մարտակոչ». Հայ վորբերուն առեվտուրը կը շարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Տարվա 20 լավագույն պաշտպանները’