‘Չինաստանը մտադիր է Հայաստանի դպրոցներում չինարենի ուսումնասիրման նախագիծ իրագործել. Դեսպան’

678

Առաջիկա տարիներին Չինաստանի կառավարությունը մտադիր է Հայաստանի դպրոցներում չինարենի ուսումնասիրման նախագիծ իրագործել, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ դեսպան պարոն Տյան Էրլունը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Դեսպանը նաև նշել է, որ նախագծի համաձայն՝ Չինաստանից հատուկ Հայաստան կհրավիրվեն դասավանդողներ:

Նշենք, որ արդեն շատ տարիներ Չինաստանի կառավարությունը ՀՀ կրթության և մշակույթի նախարարության հետ համագործակցության շրջանակում կրթաթոշակներ է տրամադրում հայ ուսանողներին` ՉԺՀ տարածքում լավագույն բուհերում ուսումնառության համար:

Նախորդ հոդվածը‘ՌԴ փորձագետ. ԱՄՆ-ն միջնորդավորված կանգնած է Գրոզնիի արյունալի ակցիայի հետևում’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Դեմոյան. Հայաստանում Թուրքիայի հատուկ ծառայությունների համար աշխատող պաշտոնյաներ կան- Aravot.am’