‘
Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ առաջնորդների հանդիպումը, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին:
«Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Սինգապուրին, որտեղ տեղի է ունենում ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը: Չինական կողմը, անշուշտ, ողջունում է և աջակցում այդ հանդիպմանը, քանի որ դա այն նպատակն է, որի ուղղությամբ չինական կողմը մշտապես ջանքեր է գործադրել», — ասվում է Վան Իի՝ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա շեշտել է, թե հենց միայն այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները «կարողացել են նստել և հավասար երկխոսություն ծավալել, արդեն իսկ չափազանց կարևոր և դրական նշանակություն ունի»:
Չինաստանի արտգործնախարարը նշել է այդ հանդիպման պատմական նշանակությունը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘