‘Չինաստանը պարեկային նավեր է ուղարկել վիճելի կղզիների մոտ’

877

Չինաստանը երկու պարեկային նավ է ուղարկել Արևելաչինական ծովում գտնվող կղզիախումբ, որը տարածքային վեճի առարկա է դարձել Ճապոնիայի հետ, հայտնում է  Agence France-Presse  գործակալությունը՝ վկայակոչելով չինական «Սինհուա» գործակալությունը: Կղզիախմբում գտնվող Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) անմարդաբնակ կղզիները տարածքային վեճի առարկա են դարձել Ճապոնիայի և Չինաստանի միջև այն բանից հետո, երբ պարզվել է, որ կղզիները հարուստ են ածխաջրածիններով:

Ճապոնիան սեպտեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հետ գնել կղզիները ճապոնական ընտանիքից, որին այժմ պատկանում են կղզիները: Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի 26 մլն դոլար:

Բացի Չիանաստանից և Ճապոնիայից կղզիների հանդեպ իր հավակնությունները ունի նաև  Թայվանը, սակայն այդ երկիրը, որ Չինաստանը պաշտոնապես չի ճանաչում, ոչ մի ակտիվ գործողություն դեռևս չի ծավալել:

Նախորդ հոդվածը‘2-րդ տեղերի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 7-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը’