‘Չինաստանը 60 մլն յուանի տեխնիկական օգնություն կտրամադրի Հայաստանին’

1040

Չինաստանը 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն կտրամադրի Հայաստանին: Այդ մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը: Ինչպես նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը ընդհանուր առմամբ հատկացվել է 230 միլիոն յուանի օգնություն: Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և զարգացման ծրագրերը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ժամանակին աշխարհը Հայաստանին ընդունում էր որպես հավասարի (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են անհրաժեշտ ճանապարհային նշաններ’