ՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 1,4 մլրդ չինացու հետ թշնամությունը լավ տեղ չի տանի

246

ՉԺՀ արտաքին գործերի նախարար, պետխորհրդի անդամ Վան Ին չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանի 1,4 մլրդ բնակչության հետ թշնամությունը ոչ մեկի համար լավ չի լինի։

«Թայվանի հարցով ԱՄՆ–ի պարտավորությունների խախտումը, ինչպես նաև նախապես ծրագրված սադրանքները, կարող են հանգեցնել միայն իրենց հեղինակության կորստին։ Թշնամանալ 1,4 մլրդանոց չինացի ժողովրդի հետ որոշակիորեն ոչ մի լավ տեղ չի տանի»,- ասել է Նա։

Թայվանի նեղուցում և ամբողջ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակը սրվել է օգոստոսի 2-3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո, որը մայրցամաքային Չինաստանի խիստ քննադատությանը արժանացավ։ Պեկինը բազմիցս զգուշացրել է Վաշինգտոնին, որ ԱՄՆ պետական աստիճանակարգում իր նշանակությամբ երրորդ պաշտոնն զբաղեցնող Փելոսիի այցի դեպքում պատասխան քայլերի կդիմի։ Օգոստոսի 4-ին ՉԺՀ-ի զինված ուժերը ռազմական մանևրներ սկսեցին Թայվանի ջրային տարածքների յոթ գոտիներում, որոնք նախատեսված էին ավարտել օգոստոսի 7-ին, սակայն անորոշ ժամանակով երկարաձգվել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում
Հաջորդ հոդվածըՌԴ-ն վերահսկողություն է սահմանել օգտակար հանածոների նկատմամբ