‘Չինաստանի ակտիվիստները դեմ են միասեռականությունը էլեկտրաշոկով «բուժելուն»’

651

Սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող չինաստանցի ակտիվիստները մտադիր են հակահարված տալ «համասեռամոլության դեմ բուժում» անցկացնողներին: Հուլիսի 31-ին տեղի կունենա իր տեսակի մեջ առաջին դատավարությունը, որի ընթացքում ակտիվիստները մեղադրանք կներկայացնեն «համասեռամոլության դեմ թերապեւտիկ բուժում» մատուցող կլինիկային:

Եվրոպայում եւ Ամերիկայում բժիշկներն արդեն վաղուց հաստատել են, որ նման «բուժումը» վնասակար է:

Թեեւ Չինաստանում ավելի քան տասը տարուց ի վեր միասեռականությունը հոգեկան խանգարորւմ չի համարվում, բայց նման կլինիկաներ դեռ բավական տարածված են այդ երկրում, — նշում է BBC-ն:

Մասնավորապես, Նանկինի հոգեբուժական կենտրոնի բժիշկ Չժոու Ժենյուն նշում է, որ միասեռականությունը «բուժելու» տարբեր մեթոդներ կան՝ «հիվանդի» ծնողների հետ բացատրական աշխատանքներ տանելուց մինչեւ էլէկտրաշոկը եւ հատուկ նյութի ներարկումը, որը սրտխառնոց է առաջացնում «հիվանդի» մոտ:  

 

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի.պարտությունը Սուպերգավաթի նախապատրաստական շրջանի համար լավ է’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’