‘
Չինաստանի առաջին տիկինը՝ Պեն Լյուանը ամուսնու՝ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ միասին Ռուսաստան կատարած այցից հետո ֆուրոր է առաջացրել համացանցի չինական հատվածում, տեղեկացնում է BBC-ն:
Այսպես, չինական թերթերը հրապարակել են Մոսկվա ժամանած ամուսինների լուսանկարները՝ ԿԺՀ առաջնորդի եւ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ձեռքսեղմման փոխարեն: Չինաստանի պետական լրատվամիջոցները, որոնք ավանդաբար անտեսում են առաջնորդների տիկնանց, բարձր են գնահատել Պեն Լյուանի կրած զգեստն ու սանրվածքը: Պենը ժամանակին հանրահայտ երգչուհի է եղել:
Չինական առաջնորդի առաջին պետական այցի ժամանակ ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն պայմանագիր են ստորագրել նավթի առեւտրի վերաբերյալ:
‘