‘Չինաստանի արագընթաց մայրուղում միանգամից 30 ավտոմեքնա է բախվել իրար’

640

Միաժամանակ 30 ավտոմեքենա է բախվել Հյուսիսային Չինաստանի արագընթաց մայրուղիներից մեկում, հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը: Խոշոր ՃՏՊ-ն տեղի է ունեցել վաղ առավոտյան, «Թանշան-Տյանցզին» ավտոմայրուղում: Բախման հետևանքով մեքենաներից մի քանիսը բռնկվել են: Վթարի վայրում տեսագրված լուսանկարներից երևում է, որ բազմաթիվ մեքենաներ ամբողջովին այրվել են:

Տուժածների և զոհվածների մասին առայժմ տեղեկատվություն չկա:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Ճապոնացին դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով առնվազն 6 մարդու’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայից փորձել են ներմուծել փչացած մսամթերք և ծովամթերք ‘