‘
Չինաստանի Վենլին քաղաքում բնակվող ընտանիքներից մեկը հրաժարվել է լքել իր բնակարանը, որի տեղում կառավարության որոշմամբ նոր ավտոմայրուղի պետք է անցներ:
Լու Բաուգենը և նրա կինը սկզբունքորեն հրաժարվել են լքել իրենց տունը, քանի որ ապամոնտաժման դիմաց պետության առաջարկած փոհատուցումը չի բավականացրել նոր բնակարան ձեռք բերելու համար, գրում է Oddity Central-ը:
Չկարողանալով ամուսինների հետ որևէ փոխհամաձայնության գալ՝ տեղական իշխանությունները ստիպված են եղել մայրուղին տան շուրջը կառուցել, այնպես, որ մեծ արագությամբ ընթացող մեքենաները ստիպված են լինում շրջանցել իրենց ճանապարհի կենտրոնում մնացած տունը:
‘