‘Չինաստանի գետերից մեկում հազարից ավելի սատկած խոզեր են հայտնաբերվել’

677

Չինաստանում, որտեղ հասարակության մեծ ճնշման տակ պետությունն ընդունել է երկրի չափազանց ծանր բնապահպանական իրավիճակը, նոր աղետ է տեղի ունեցել. Խուանպու գետում 1000-ից ավելի սատկած խոզեր են հայտնաբերվել, գրում է Newsru-ն:

 Խուանպու ջրանցքը Շանհայի բնակիչների ջրի մատակարման հիմնական աղբյուրն է: Տեղական իշխանությունները հետևում են Խուանպուից վերցված նմուշների հետազոտմանը, որի արդյունքում արդեն հայտնաբերվել է մարդու կյանքին վտանգ չսպառնացող՝ խոզերի ցինկային վարակը:

Խոզերի լեշերը գետում հայտնաբերվել են դեռ մարտի 7-ին: Սկզբում խոսքը 300 սատկած կենդանիների մասին էր, հետո այդ թիվը հասավ 1200-ի: Մինչդեռ Reuters և Associated Press լրատվամիջոցները տեղեկացնում են 2200-3000 սատկած խոզերի մասին: 

Նախորդ հոդվածը‘Լը-Սաբլը-դ\’Օրլոն առափնյա քաղաքի պատերը զարդարված են խխունջներից պատրաստված խճանկարներով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնիների պատմական նմանակները (Ֆոտոշարք)’