Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունը Թուրքիային և Սիրիային 200 հազարական դոլար կուղարկի՝ ուժեղ երկրաշարժերից հետո փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չինաստանի Կարմիր խաչի նախագահ Չեն Ջուն ցավակցական նամակներ է ուղարկել Կարմիր կիսալուսնի թուրքական և սիրիական ընկերություններին։
«Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է հետևել դեպքերի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փոխանցում է ria.ru-ն։