‘Չինաստանի կոմկուսի անդամները պետք է սահմանադրական գիտելիքների թեստ հանձնեն’

2030

Հունիսի 20-ից մինչև հուլիսի 10-ը իշխող կուսակցության՝  Չինաստանում կենտրոնական կառավարական հիմնարկներում աշխատող բոլոր անդամները պետք է օնլայն-թեստ հանձնեն, որը կրում է «Սահմանադրական կանոններն իմ սրտում են» անվանումը:

Թեստը բաղկացած է 20 հարցից (պատահական ընտրված են ընդհանուր ցուցակից. դրանք ընդամենը 300-ն են)՝ ամենատարբեր թեմաների վերաբերյալ, սկսած քաղաքականությունից՝ մինչև կարգապահության ուղեցույցի նրբություններն ու կուսակցական կանոնները խախտելու համար նախատեսված պատիժը:

Օրինակ, սկսենք պարզ հարցից. «Քանի՞ բաժին ունի կուսակցության սահմանադրությունը»: Եթե համացանցում որոնենք, ապա հեշտությամբ կգտնենք ճիշտ պատասխանը՝ 11 (ի դեպ, թեստը լրացնելիս թույլատրվում է օգտվել տեղեկատու գրականությունից): Իսկ հետևյալ հարցն ավելի խորը գիտելիքներ է պահանջում. «Ուժեղ երկիր դառնալու ճանապարհն է՝ ա) արտաքին աշխարհի համար բաց լինելը, բ) բարեփոխումների մշտական խորացումը, գ) բարեփոխումների հարցում անսասանությունը և բացությունը, դ) արդյունավետության բուռն զարգացումը:

Ճիշտ պատասխանը գ-ն է:

Օնլայն-թեստը կրթական կամպանիայի մի մասն է, որ վերջերս ձեռնարկել է ՉԺՀ նախագահ Սի Ջինպինը՝ կուսակցության հանդեպ նվիրվածությունը բարձրացնելու նպատակով: Ամբողջ տարի տևող կամպանիան կուսակցության անդամներին կոչ է անում մանրազնին ուսումնասիրել ոչ միայն ՉԿԿ կանոնագիրքը, այլև Սի Ջինպինի ճառերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալություններ Փարիզում՝ աշխատանքային բարեփոխումների դեմ հանրահավաքում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին խոսելիս, նախ, պետք է ազնիվ լինել’