Չինաստանի հավակնոտ տիեզերական ծրագրերը

126

Չինացի երեք տիեզերագնացներ վեցամսյա թռիչքի են մեկնել նոր տիեզերակայանում աշխատելու համար։

Չինաստանն անշեղորեն ընդարձակում է իր ներկայությունը տիեզերքում՝ մտադիր լինելով դառնալ առաջատար տիեզերական տերություններից մեկը։

Անցյալ տարի Չինաստանն ուղեծիր է արձակել իր «Տյանգուն» («Երկնային պալատ») տիեզերակայանի առաջին մոդուլը։ Տարեվերջին նախատեսվում է լրացուցիչ մոդուլներ ավելացնել, այդ թվում՝ գիտական աշխատանոց։

«Տյանգունը» կունենա էներգիայի անկախ աղբյուր, սեփական շարժական սարքավորումներ, կենսապահովման համակարգեր և բնակելի տարածքներ։

Պեկինը մեծ հույսեր է կապում «Տյանգունի» հետ և հուսով է, որ այն կփոխարինի Միջազգային տիեզերական կայանին, որը շահագործումից հանվելու է 2031 թ․։ Մի քանի տարի հետո չինացի գիտնականները ծրագրել են բնահողի նմուշներ հայթայթել երկրամերձ մոլորակներից։ Մինչև 2030 թ․ Չինաստանը ծրագրում է առաջին տիեզերագնացներին իջեցնել Լուսնի վրա և բնահողի նմուշներ հայթայթել Մարսից ու Յուպիտերից։

Չինացի տիեզերագնացները չեն կարող աշխատել Միջազգային տիեզերական կայանում, քանի որ ԱՄՆ օրենքները ՆԱՍԱ տիեզերական գործակալությանն արգելել են տվյալներ փոխանակել Պեկինի հետ։

Չինաստանը պատմության ընթացքում երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, որ մարդ է ուղարկել տիեզերք և տիեզերակայան է կառուցել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴեմոկրատ-կոնգրեսականը կոչ է անում
Հաջորդ հոդվածըՊուշիլին․ Մահապատժի դատավճիռը փոխելու հիմքեր չեմ տեսնում