‘
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ժամանակավորապես մեկուսացրել է իր ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկին՝ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որում նա հայհոյանք է օգտագործում Մաո Ցզեդունի հասցեին:
Տեսագրությունը կատարվել է մասնավոր խնջույքի ժամանակ: Հեռուստահաղորդավարը երգում է «կուլտուրաիկան հեղափոխության» ժամանակների հանրահայտ մի երգ՝ «Գրավելով Վագրի լեռը», սակայն փոխում է երգի բառերը: Մասնավորապես, ԶԼՄ-ների տվյալներով, նա այնպիսի արտահայտություն է օգտագործում, որը կարելի է թարգմանել «շան որդի»:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ղեկավարությունը որոշում է կայացրել 4 օրով դադարեցնել հեռուստահաղորդավար Բի Ֆուցզյանի մասնակցությամբ հաղորդման հեռարձակումը և այդ ընթացքում հետաքննություն անցկացնել: Փոխանցում է BBC-ն:
‘