‘
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոյեմբերից դադարեցնում են մահապատժի ենթարկված հանցագործների օրգանները փոխպատվաստման պտակակներով օգտագործելու պրակտիկան, փոխանցում է BBC-ն:
Առողջապահության նախարարությունը արդեն մշակում է հետմահու կամավոր դոնորության ազգային հայեցակարգը: Հետմահու դոնորությունը Չինաստանում թույլ զարգացած է, որովհետեւ տեղի բնակիչներից շատերը համոզված են, որ իրենց մարմինները մահվանից հետո պետք է զմռսել ամբողջապես՝ առանց որեւէ օրգան հեռացնելու:
Երկար տարիների ընթացքում Չինաստանի իշխանությունները թաքցնում էին սպանված հանցագործների օրգաններն օգտագործելու փաստը եւ խոստովանել են այդ մի քանի տարի առաջ:
‘