‘Չինաստանում առնվազն 10 բեռնատար է ընկել կամրջից (լուսանկարներ)’

655

Փետրվարի 1-ին՝ վաղ առավոտյան, Չինաստանի կենտրոնական շրջանում փլուզված կամրջից առնվազն 10 բեռնատար մեքենա է ընկել: Կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ նրա վրա պայթել է հրավառության համար անհրաժեշտ պարագաներով լի բեռնատարը: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով 26 մարդ է զոհվել, սակայն «Սունխուա» գործակալությունը տեղեկացնում է միայն 4 զոհերի մասին:

Առայժմ անհայտ պատճառներով՝ Խենան շրջանի արագընթաց մայրուղիներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է Իչան գետի վրայով անցնող 30 մ բարձրությամբ կամրջի 80 մետրանոց հատվածը: Կամրջի ընդհանուր երկարությունը 160 մ է:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն Ասկերանում խոսել է գյուղատնտեսության զարգացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Սենսացիոն կադրեր. Հայրիկյանը՝ մահափորձից վայրկյաններ անց’