‘
Չինաստանի հարավ-արեւմտյան Յուննան գավառում տեղի ունեցած երկրաշարժը 1400 շինություն է ավերել, ըստ РИА-Новости-ի, հաղորդել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնել է, որ տարերքը 700 տուն է կործանել: 5,5 Մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր ցերեկը:
Զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չկան, վիրավորվել է 30 մարդ, նրանցից 1-ը ծանր դրության մեջ է: Երկրաշարժից տուժած գավառում 130 հազար մարդ է ապրում:
Վերջին շբաթների ընթացքում ՉԺՀ հարավային նահանգներում գրեթե ամեն օր երկրաշաարժեր են գրանցվում:
‘