‘
Կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայությունը Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցության՝ երկուշաբթի մեկնարկած համագումարի գլխավոր թեմաներից էին:
Դեռ երկու տարի առաջ դառնալով ՉԺՀ նախագահը՝ Սի Ցզինպինը իր գլխավոր նպատակը հայտարարեց իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի դեմ պայքարը:
Արդյունքում՝ արդեն տասնյակ հազարավոր կուսակցական պաշտոնյաներ հայտնվել են հետաքննության տակ կամ էլ բանտում: Շատերը նախընտրել են ինքնասպանություն գործել. ինքնասպանությունների մակարդակը կուսակցական ղեկավարության շրջանում երեք անգամ գերազանցում է երկրի միջին մակարդակը:
Սակայն, ինչպես պարզել է BBC-ի թղթակիցը, կոռուպցիայի դեմ պայքարի ավարտը չի էլ նշմարվում:
‘