‘Չինաստանում կթույլատրեն ծննդաբերել երկրորդ երեխային ‘

891

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է հասարակական կյանքում նոր բարեփոխումների վերաբերյալ: Համաձայն Սինխուա  պաշտոնական գործակալության՝ Կենտկոմի պլենումի որոշումներով Պեկինը պատրաստ է մեղմացնել ծնելիության քաղաքականության սահմանափակումները: Եթե առաջ իշխանությունները պնդում էին, որ քաղաքային ընտանիքը չի կարող ունենալ մեկ երեխայից ավել, ապա այժմ զույգին կթույլատրեն ունենալ երկրորդ երեխային, եթե զույգերից մեկը իր ընտանիքում միակ երեխան է եղել: Փորձագետները ասում են, որ վերջին տարիներին Չինաստանը ավելի հաճախ է բախվում բնակչության ծերացման և աշխատանքային ռեսուրսների անբավարարության խնդիրների հետ: Հայտարվել է նաև մահապատժի կիրառումը կրճատելու, ինչպես նաև, այսպես կոչված, «աշխատանքային վերադաստիարակման» համակարգի պարզեցման մասին: Մինչ այժմ իշխանություններին անցանկալի մարդիկ առանց դատական վճռի, միայն ոստիկանության որոշմամբ կարող էին հայտնվել աշխատանքային գաղութներում: Խոստացված նորամուծություններից մեկն էլ վերաբերում է ներքին միգրացիայի աստիճանական վերացմանը: Չինաստանի Կոմունիստական կուսակցության պլենումը անցկացվել է նոյեմբերի 9-12-ը, սակայն նրա աշխատանքների մասին համարյա ոչ մի տեղեկություն չկար: Միջոցառման ավարտից անմիջապես հետո հրապարակվել է կոմյունիկե, որում միայն ընդհանուր կերպով՝ առանց մանրամասնելու, նշվում էր «բարեփոխումների խորացման» վերաբերյալ: Նշվում է նաև, որ իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. իրագործել հասարակության՝ ծրագրված վերափոխումը: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Իրանի ժողովրդի իրավունքներն անտեսող ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ի նոր թշնամին ծխախոտն է ‘