‘Չինաստանում կրճատվում են ՔՕ-ի մահապատիժ սահմանող հոդվածները’

1175

Չինաստանում քննարկման է դրվել երկրի Քրեական օրենսգրքում մահապատիժ սահմանող հոդվածների կրճատման վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես հաղորդել է «Սինխուա» գործակալությունը, Չինաստանի մայրաքաղաքում Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել քրեական օրենսգրքի ինը հոդված, մասնավորապես՝ զենքի, զինամթերքի, միջուկային նյութերի և կեղծ փողերի մաքսնենգություն, կեղծ փողերի պատրաստում, խարդախությամբ միջոցների ձեռք բերում, պոռնկության ոլորտում հանցավոր բիզնեսի կազմակերպում և պոռնկության հարկադրում, պատերազմական ժամանակներում ասեկոսեների տարածում, իրենց պաշտոնական պարտականությունները կատարող անձանց գործունեության խոչընդոտում:

Ներկայում Չինաստանի Քրեական օրենսգրքում կա մահապատիժ նախատեսող 55 հոդված: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահ. ՄՄ մտնելուց բացի՝ մենք այլ ելք չունենք’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային արձագանքը Ուկրաինայի գերագույն ռադայի ընտրություններին’