‘
Չինաստանի Չժեցզյան նահանգում պատահական անցորդը հրաշքով է ողջ դուրս պրծել բանուկ խաչմերուկում երկու ավտոմեքեանաների բախումից:
Տղամարդը փողոցն է անցնում, երբ երկու ավտոմեքենաները միաժամանակ խաչմերուկ են դուրս գալիս և փորձելով չբախվել միմյանց՝ անցնում են տղամարդու կողքով: Բախում, այնուամենայնիվ, տեղի է ունենում, բայց հետիոտնը ժամանակին դուրս է թռչում տառացիորեն անիվների տակից: Երկու մեքենաներն էլ վնասվածքներ են ստացել, սակայն ոչ մի մարդ չի տուժել: Փոխանցում է BBC-ն:
Տեսանյութը՝ այս հասցեով:
‘