‘
Չինուհի Յաո Դեֆենը, որ հայտնի էր որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին, մահացել է 41 տարեկան հասակում: Մահը վրա է հասել գլխուղեղի ուռուցքից, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006 թ. և հեռացվել, սակայն մեկ տարի անց կրկին ի հայտ էր եկել:
2010 թ. Յաո Դեֆենը տեղ էր գրավել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ կինն իր 2,33 մետր հասակով: Մահվան պահին նրա հասակը կազմել է 2,36 մետր. հասակի անդադար աճման պատճառը գլխուղեղի ուռուցքն էր:
‘