‘Չինաստանում նախկինում մարդուն չփոխանցվող թռչնի գրիպի H7N9 տարատեսակից երեք մարդ է մահացել’

941

Չինաստանի արևելքում նախկինում մարդկանց չփոխանցվող թռչնի գրիպի H7N9 տարատեսակ է հայտնաբերվել երեք անձանց մոտ, նրանցից երկուսը մահացել են, ևս մեկի վիճակը ծանր է, հայտնում է РИА Новости-ին:

Շաբաթ օրը փորձագետների հատուկ հանձնաժողովը հաստատել էր, որ երեք հիվանդների մոտ հայտնաբերվել է հենց H7N9 գրիպը: Հիվանդության սկզբնաղբյուրն առայժմ հայտնաբերված չէ, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք այդ մարդկանց հետ կոնտակտի մեջ գտնված 88 մարդկանց շրջանում գրիպի այս տարատեսակով վարակվածներ կան, թե ոչ:

Թռչնի գրիպի H7N9 տարատեսակի զոհերը Շանհայի երկու բնակիչներ են՝ 87 և 27 տարեկան տղամարդիկ: Նրանցից մեկը վարակվել է փետրվարի 19-ին ու մահացել մարտի 4-ին: Մյուսը հիվանդացել է փետրվարի 27-ին, մահացել՝ մարտի 10-ին: 

Մարդկանց շրջանում H7N9 գրիպով վարակման դեպքեր աշխարհում մինչ այժմ երբեք չէին հայտնաբերվել, այս վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Գրիշչուկ-Արոնյան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ընկ. Փանջունի ի Ծապլվար’