‘
Չինաստանի 600 մանկապարտեզներում այս տարի նոր դաստիարակի հետ են ծանոթացել: Նրա հասակն ընդամենը 60 սմ է, նա կլոր գլուխ ունի և դեմքի փոխարեն՝ սենսորային էկրան:
Կրթական ոլորտի նոր աշխատակիցի անունը Կիկո է, նա խելացի ռոբոտ է, որի խնդիրն է զբաղեցնել աճող սերնդին:
Ռոբոտը երեխաներին հետաքրքիր պատմություններ ու հեքիաթներ է պատմում, տարբեր բարդության խնդիրներ ու առաջադրանքներ է տալիս: Եթե երեխան ճիշտ է պատասխանում, էկրանին սկսում են կարմիր ստիկներ թարթել: Դրանից բացի, դաստիարակը անընդհատ տեսանկարահանում է իրականացնում և պատասխանում հարցերին:
Ռոբոտն արժի 10 հազար յուան, դա չինացի ուսուցչի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափ է:
Կիկո ռոբոտների արտադրողը հույս ունի իր արտադրանքը վաճառել ասիական այլ երկրներում:
Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ Չինաստանն արդեն առաջին տեղն է գրավում աշխարհում՝ ռոբոտների օգտագործման բնագավառում:
Դրանից բացի՝ այդ երկրի գործարաններում աշխատում են 340 հազար անդրոիդներ, նրանք իրականացնում են գնումների առաքում, փողոցում ուղեկցում են տարեց մարդկանց, ախտորոշում են հիվանդությունները կամ տեղեկանք տալիս:
Փոխանցում է euronews-ը:
‘