Չինաստանում Covid-19-ի նոր դեպքերը ռեկորդ են սահմանում

142

Չնայած Չինաստանի իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին և «կովիդի զրո դեպք» պաշտոնական քաղաքականությանը՝ չորեքշաբթի Չինաստանում նոր վարակակիրների թիվը ռեկորդ է սահմանել՝ հասնելով 31,5 հազարի։

Երկրի իշխանությունները ստիպված են կրկին խստացնել սահմանափակող միջոցառումները․ խոշոր քաղաքներում վերսկսվում են մասնակի լոքդաունները և զանգվածային թեստավորումները։

«Կովիդի զրո դեպք» քաղաքանությունը թանկ է նստում չինական տնտեսության վրա, սակայն դա մեղմելու փորձերն առայժմ հաջողություն չեն ունեցել, ինչպես պնդում է Պեկինը՝ երկրում պատվաստման ցածր մակարդակի պատճառով։

Չորեքշաբթի Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 31 444 նոր դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է, նույնիսկ ավելի, քան այս տարվա ապրիլին էր, երբ իշխանությունները ստիպված էին լրիվ փակել և կարանտին հայտարարել Շանհայում, և 25 միլիոնանոց քաղաքը երկու ամիս, փաստորեն, անցկացրեց լիակատար մեկուսացման մեջ։

Հիմա հիվանդության բռնկումների մասին իշխանությունները հայտնում են 31 շրջաններում, որոնց տարածքում են մի քանի խոշոր մեգապոլիսներ, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինը՝ ավելի քան 22 միլիոն բնակչությամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիայում ներգաղթը ռեկորդ է սահմանել․ մեկ տարում՝ կես միլիոն մարդ
Հաջորդ հոդվածըԴաշնային խորհրդում Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին անհույս երազանք են անվանել