‘Չինաստան. Ձերբակալվել է Թրամփի դստեր կոշիկի ֆաբրիկան ստուգող ակտիվիստը’

1590

Չինաստանում ձերբակալվել է ոմն Հուա Հայֆեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի բրենդով կոշիկ արտադրող ֆաբրիկայի գործունեությունն ստուգող ակտիվիստներից մեկը, հաղորդել է Նյու Յորքում տեղակայված China Labor Watch տեղեկատվական- քարոզչական խումբը:

Եվս երկու ակտիվիստ, որոնք նույնպես զբաղվել են այդ ֆաբրիկայի գործունեության ստուգմամբ, կորել են, նրանց ճակատագիրն անհայտ է:

China Labor Watch-ի տվյալներով՝ ակտիվիստները փորձել են տեղեկատվություն հավաքել ֆաբրիկայի բանվորների իրավունքների խախտման վերաբերյալ:

Ըստ խմբի ղեկավարի՝ Հուա Հայֆենին գաղտնալսող սարքի անօրինական գործածման մեղադրանք է ներկայացվել:

Սպիտակ տունը և Իվանկա Թրամփն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ձերբակալության փաստը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում երկու ամսում ձերբակալվել է գրեթե 3 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը սահմանում է օֆշորային երկրների ցանկը’