‘
Շանհայում ամանորյա տոնակատոարության ժամանակ սկսված հրմշտուքի մեջ զոհվել է 35 մարդ, 42 հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել են չինական զանգվածային լրատվամիջոցները:
Հրմշտոցն սկսվել է կեսգիշերից մի քանի րոպե առաջ, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ առափնյակում հավաքված հսկայական բազմության մեջ ինչ-որ խուճապ է առաջացել: Ոստիկաննները, շղթա կազմած, փորձել են զսպել ամբոխի ճնշումը, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել վիրավորներին:
Միջադեպի պատճառներն առայժմ պարզ չեն: Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: Փոխանցում է BBC-ն:
‘