‘Չինարիի գյուղապետը հաստատում է՝ Արտյուշ Պետրոսյանը անսթափ վիճակում հատել է սահմանը’

1641

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական Աղբուլաղ գյուղի իշխանությունները ձերբակալել են Արդյուշ Պետրոսյան անունով մի մարդու: 

Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սողոյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց այս լուրի իսկությունը՝ նշելով, որ խոսքը իր համագյուղացի, 31-ամյա Արտյուշ Պետրոսյանի մասին է: Նա նշեց, որ Պետրոսյանը սահմանը հատել է պատահմամբ՝ ոչ սթափ վիճակում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նաեւ Պետրոսյանի լուսանկարը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելում է ուկրաինական ինքնաթիռների տարանցիկ թռիչքը դեպի Հարավային Կովկաս’
Հաջորդ հոդվածը‘Երթ` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի (Տեսանյութ)’