‘Չինարիի պատգամավորը մինչև օրս գյուղ չի այցելել. «Ժողովուրդ»’

1305

Տավուշի մարզի Չինարի գյուղը ներառող թիվ 41 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) մինչև օրս այդպես էլ ոչ մի անգամ գյուղ չի այցելել՝ պարզելու, թե ինչ վիճակում են գտնվում գյուղացիները ադրբեջանական գնդակոծություններից հետո: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորն արդարացավ, թե երկրում չի եղել, բայց Հայաստան վերադառնալուն պես զրուցել է Չինարիի գյուղապետի հետ ու պատրաստվում է սեպտեմբերին այցելել իր ընտրատարածք՝ նաև սահմանամերձ Չինարի գյուղ:

Ես ունեմ գրաֆիկ, ես իմ գրաֆիկով գնում, իմ ընտրողների հետ հանդիպում եմ, հաջորդ հանդիպումը իմ ընտրողների հետ լինելու է սեպտեմբեր ամսին: Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում, հիմա սեպտեմբերին գնալու եմ, բայց այս ընթացքում իմ աջակցությունը ցուցաբերել եմ գյուղին»,-թերթի փոխանցմամբ հայտարարել է պատգամավորը՝ որևէ կերպ չցանկանալով նշել, թե ինչ աջակցության մասին է խոսքը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի բողոքին. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանն իրենով է արել որոշ ծառայողական պետհամարանիշներ. «Հրապարակ»’