‘Չինացիները պատրաստ են 80 միլիոն եվրո վճարել Բենզեմայի համար’

1438

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հետաքրքրել է չինական ակումբներից մեկին, որի անունը չի հայտնվում,- հաղորդում է TMW-ը:

Այդ ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է Բենզեմային վաճառել 50 միլիոն եվրոյով:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 23 խաղում ֆրանսիացին խփել է չորս գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը’
Հաջորդ հոդվածը‘Կապելոն գուցե գլխավորի Իտալիայի հավաքականը’