‘Չինացին իր ջուրը ցատկող խոզերին երեք անգամ ավելի թանկ է վաճառում (ֆոտոշարք)’

796

Խուան Դեմին անունով չինացի ֆերմերը արտասովոր միջոց է հնարել իր խոզերի ֆիզիկական վիճակը բարելավելու համար: Նա ջուրը ցատկելու՝  3 մետր բարձրությամբ հարթակ է պատրաստել կենդանիների համար:

Խոզերը ամեն օր ցատկում են ջուրը: Նման վարժություններից հետո, Խուան Դեմինի համոզմամբ, խոզերն ավելի արագ են քաշ հավաքում, իսկ նրանց միսն ավելի համեղ ու սննդարար է դառնում:

Այս մտահղացումը գյուղատնտեսին թույլ է տալիս 3 անգամ բարձր գնով վաճառել իր խոզերը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական գերժամանակակից ատոմային սուզանավը դանդաղընթաց է, ջուր է թողնում և ժանգոտում է ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ստեղծվել է աշխատանքային խումբ ‘