‘
Ինովացիոն տեխնոլոգիաները մոտակա հեռանկարում կարող են պառակտում առաջ բերել հասարակության մեջ, սակայն երկարատև հեռանկարում հասարակությունը կարող է դրանցից առավելագույն օգուտ ստանալ և նվազագույնի հասցնել բացասական ազդեցությունը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Tencent տեխնոլոգիական հսկայի համահիմնադիր, կրթության բնագավառում աշխարհում ամենախոշոր մրցանակի հիմնադիր, չինացի միլիարդատեր և բարերար Չարլզ Չեն Իդանը:
Նրա կարծիքով՝ դա ճանապարհ է հարթում տեխնոլոգիան ի շահ հասարակության օգտագործելու համար:
«Տեխնոլոգիաները անհանգստացնում են ոմանց, որովհետև անորոշություն են բերում: Տեխնոլոգիական առաջընթացի սրընթաց տեմպերը նշանակում են, որ մենք չենք կարող կանխագուշակել՝ որ հմտությունները պահանջված կլինեն, երբ այսօրվա դպրոցականները դառնալ աշխատուժ»,- պարզաբանել է բարերարը: Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով հասարակությունը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի կրթությանը, որպեսզի երեխաները հմտությունների մեծ պաշար ունենան, ինչը նրանց հնարավորություն կտա մրցակցել արհեստական ինտելեկտի հետ և բարեհաջող զարգանալ արագ փոխվող աշխարհում:
Չարլզ Չեն Իդանը 2013 թ. լքել է Tencent ընկերության ղեկավար պաշտոնը և նվիրվել բարեգործությանն ու կրթությանը՝ հիմնադրելով կրթության ոլորտում ամնեխոշոր Yidan Prize մրցանակը;
Փոխանցում է ria.ru-ն:
‘