‘Չինացի գործարարը $500 հազար է վճարել՝ Քլինթոնների հետ ճաշելու համար’

771

Չինացի մի գործարար $500 հազար է վճարել՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա տիկնոջ՝ նախին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ճաշելու համար: Այդ մասին երեկ հաղորդել է New York Post թերթը:

Բարեգործական ինտերնետ-աճուրդը, որում խաղարկվել է ճաշկերույթը, անցկացրել է ամերիկյան Charitybuzz կազմակերպությունը, որը մասնագիտացած է նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ վաճառելու մեջ:

Թերթի տվյալներով՝  ստացված շահույթը ուղղվելու է Քլինթոնների բարեգործական հիմնադրամին, որի աշխատանքը հիմնականում պայքարն է աղքատության և կլիմայի գլոբալ տաքացման դեմ, աջակցությունը զարգացող երկրներին, ինչպես նաև՝ մասնակցությունը բնական աղետների հետևանքների վերացմանը:

Ճաշի հրավերը նախատեսված է երկու անձի համար: Ինչպես հայտնի է դարձել New York Post-ին, գործարարը հետաքրքրվել է, թե արդյո՞ք, բացի կնոջից՝ կարող է հետը տանել նաև երկու երեխաներին, ինչին Քլինթոնները, իբր, պատասխանել են, որ այդ դեպքում նա ստիպված է լինելու վճարել $1 մլն: «Ամուսինները մի քիչ մտածել են ու որոշել երեխաներին թողնել տանը»,- նշում է թերթը:

Պայմանագրի համաձայն՝ Քլինթոնների հետ ճաշը տևում է 45 րոպեից մինչև մեկ ժամ: Այդպիսով՝ ԱՄՆ 42-րդ նախագահի  և նրա տիկնոջ հետ անցկացվող մեկ րոպեն արժե առնվազն $8,3 հազար: Բայց գոնե լավ է, հեգնում է թերթը, որ գործարաին ու նրա տիկնոջը  թույլատրվել է լուսանկարվել Սպիտակ տան նախկին տերերի հետ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ (ոստիկանության տեսանյութը)’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր ցուցադրվող ֆիլմերը ‘