‘
Չինացի միլիարդատեր Նի Չժաոսինը մտադիր է Լոնդոնում վերականգնել Վիկտորյա թագուհու օրոք(1837-1901) Բրիտանիայի ծաղկաման խորհրդանիշերից մեկը Հախճապակյա պալատը (Chrystal Palace): Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, «Չժուն Ժուն» ընկերությունների սեփականատերը մտադիր է այդ նախագծում ներդնել 500 միլիոն ֆունտ (800 միլիոն դոլար): Հախճապակե պալատն իրենից ներկայացնում էր ապակուց և մետաղյա կոնստրուկցիաներից կառուցված տաղավար, այն աշխարհում ամենախոշոր ապակեպատ կառույցն էր: Պալատը կառուցվել էր առաջին Համաշխարհային ցուցահանդեսի առիթով, որը տեղի է ունեցել Լոնդոնում 1851 թ.: Նրա մակերեսը 92 քառակուսի մետր էր, տաղավարում հնարավոր էր տեղադրել 140 հազար ստենդ: Սկզբում Հախճապակե պալատը տեղադրվել էր Հայդ-պարկում, որտեղ և անցկացվել է ցուցահանդեսը: Այնուհետև այն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող մի պուրակ: 1936 թ. շինությունն ամբողջությամբ այրվել է, և նրա տեղը մինչև օրս դատարկ է մնացել:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է չինացի գործարարի նախաձեռնությունը: Եթե կառույցի նախագիծը հաստատվի, ապա շինարարությունը կսկսվի 2015 թ. ձմռանը:
Նի Չժաոսինը կարողություն է դիզել Շանհայում երկնաքերների և այլ անշարժ գույքի շինարարությամբ: Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իրեն հարազատ երկիր է, քանի որ այնտեղ են ուսանել իր դուստրերը, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:
‘