‘Չինացի տղան կտրել է ձեռքը՝ ինտերնետ-կախվածությունից ազատվելու համար’

819

Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանտոնգ քաղաքում 19-ամյա Վանը կտրել է սեփական ձեռքը՝ խաղամոլությունից ազատվելու համար, հաղորդել է The Telegraph-ը:

Երիտասարդը դանակ է վերցրել ու դուրս եկել տնից, նստել նստարարնին ու դաստակի մասից կտրել ձախ ձեռքը: Դրանից հետո նա  տաքսի է կանչել ու գնացել է հիվանդանոց՝ կտրված ձեռքը թողնելով նստարանին:

«Մենք չենք կարող հաշտվել կատարվածի հետ, դա շատ անսպասելի էր: Նա միշտ էլ շատ խելոք երեխա է եղել»,- ասել է տղայի մայրը: Նա նաև տեղեկացրել է, որ տնից դուրս գալուց առաջ տղան երկտող է թողել. «Մամա, ես հիվանդանոց եմ գնում: Չանհանգստանաս: Երեկոյան կվերադառնամ»:

Երբ ոստիկանությունը գտել է անդամահատված ձեռքը, բժիշկներն այն կարել են Վանի դաստակին: Տղան իր արարքը բացատրել է նրանով, որ ուզեցել է այդ կերպ դադարեցնել համակարգչային խաղեր խաղալը:

Բժիշկները դեռևս հստակ չեն կարող պատասխանել՝ արդյո՞ք կարված ձեռքը նորմալ կգործի: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է արվում «Նաիրիտի» խնդիրների կապակցությամբ. Նախարարի պարզաբանումը ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԵՄ-ն կասեցրել է Մուգաբեի դեմ պատժամիջոցները նրա՝ Աֆրոմիության նախագահ ընտրվելուց հետո’