‘Չինացի ֆուտբոլիստներին կարգելեն դաջվածքներ անել’

1272

‘

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան (CFA) ազգային լիգայի չինացի ֆուտբոլիստներին ու բոլոր տարիքային հավաքականների խաղացողներին կարգելի դաջվածքները, գրում է The Paper-ը։

Այժմ Չինաստանում դաջվածքներն արգելվում են նաև բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հեռուստատեսությունում։ 

Չինաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն Ուելսի թիմի դեմ օրեր առաջ կայացած ընկերական խաղում (0։6) փակել էին իրենց դաջվածքները, որպեսզի օրինակ չծառայեն երիտասարդներին։

‘

Նախորդ հոդվածը‘Պոգբան ամռանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգերը չի ընդունում, երբ ասում են՝ տարիքն առել է’