‘Չին ույգուրները միացել են սիրիացի ապստամբներին ‘

656

Չինաստանի պետական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, թե այդ երկրի մահմեդական քաղաքացիները ժամանել են Սիրիա, որպեսզի պայքարեն գործող կառավարության դեմ, հաղորդում է Associated Press-ը: Ըստ տեղեկությունների՝ ապստամբներին  միացողները երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում բնակվող չինացի ույգուրներն են, որոնք ՉԺՀ-ում պայքարում են այդ երկրից անջատվելու և սեփական մահմեդական պետությունն ստեղծելու համար:

Ըստ չինական իրավապահ մարմինների՝ ույգուրներին Սիրիայում դիմավորում և զինում են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների ծայրահեղականները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմության կողմում կռվում են Ուզբեկստանից, Թուրքիայից, Չեչնիայից, Լիբիայից և այլ երկրներից ժամանած գրոհայիններ, ինչպես նաև Իրաքում ԱՄՆ-ի դեմ պատերազմի վետերաններ:

Նախորդ հոդվածը‘Կիևցի պանդան քվեարկել է իր նախընտրած թեկնածուի օգտին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ջոնի Էվանս. Մրցավարը ճիշտ է արել, որ հեռացրել է Տորեսին’