‘Չիրո Իմոբիլե. ««Գերմանացիները շատ սառը մարդիկ են»’

933

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ իրեն այնքան էլ լավ չի զգում Գերմանիայում: Նույնը նա ասել է նաեւ ներկայիս ակումբի մասին: 

«Գերմանացիները շատ սառը մարդիկ են: Այնտեղ ոչինչ հնարավոր չէ անել: 8 ամսվա ընթացքում, ինչ հանդես եմ գալիս «Բորուսիայում», ոչ մի խաղացող ինձ չի հրավիրել իր տուն ընթրելու»,- Իմոբիլեի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: 

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում իտալացին խփել 3 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘NHL. Ձեռնամարտեր հոկեյի սահադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Մոյես.«Այստեղ մրցավարները չափազանց հաճախ են սուլում և շատ քարտեր ցույց տալիս»’