‘«ՉԻ». Աստղագուշակ. Տարոն Մարգարյան’

943

Տարոն Մարգարյան. Կենդանակերպի նշանը Սիրամարգ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նախատոնական իրադարձություններով։

Երկուշաբթին բարեհաջող օր է։֊Քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն ևս 800 ընձուղտներ, 650 ջայլամներ, 600 եղնիկնևր և 450 ավանակներ։

Երեքշաբթին ծանր օր է։ Ձեզ կհասկացնեն, որ չարժեր ավանակները նախագահականի առջև շարել, «սիրուն չի»։

Չորեքշաբթի օրը՝ աշխատանքային հանդիպում աներձագի հետ։ Հանդիպման վերջում ինքնաբուխ հրավառություն։

Հինգշաբթի օրը ՝ դալանների ներկում։ Աշխատանքներն ավարտին հասցնելու համար 8 միլիարդ դրամ չի բավականացնի։ Հրապարակի տոնածառի խաղալիքների թիվը երկուսով կրճատեք։

Ուրբաթը բարենպաստ է հատկապես հրապարակի շատրվանների երաժշտության սակագները հաստատելու համար։

Շաբաթը և կիրակին անցկացրեք կենդանաբանական այգում։ Գուցե քաղաքը զարդարելու հարցում նոր գաղափարներ ծնվեն։

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. «Որևէ մեկը շոկի մեջ չէ, որևէ մեկը մանդատը վայրի չի դնելու»’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ». Րաֆֆի Հովհաննիսյանի երազը’