‘Չի բացառվում, որ կառավարության մուտքի դռան վրա զանգ տեղադրվի. Մամուլ’

1266

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ թեև կառավարության շենքի առջև բողոքի ակցիաները վերջին շրջանում ավելի պասիվ են, ու ագրեսիվ տրամադրություններ չկան, սակայն ոստիկանությունը շարունակում է պաշարել կառավարության հարակից տարածքը:

Երեկ Բուզանդի փողոցում դարանակալել էին բազմաթիվ, տարբեր տրամաչափի ու նշանակության ոստիկանական մեքենաներ՝ տարատեսակ համազգեստավորներով լցված: Բացի այդ, դարձյալ կողպել էին կառավարության մուտքի դուռը: Եվ ծառայություն իրականացնող ոստիկանն ստիպված էր շվեյցարի դեր կատարել՝  դուռը բացելով ծանոթ դեմքերի առջև: Այսպես եթե շարունակվի, չի բացառվում, որ շուտով կառավարության մուտքի դռան վրա զանգ տեղադրվի:

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ի շինարարները չեն հանձնվում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորի ամեն օրը 30 000 եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին. Մամուլ’