‘Չի բացառվում, որ Օբաման և Էրդողանը ոչ պաշտոնական հանդիպում ունենան’

1147

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին երեքշաբթի՝ մարտի 29-ին, տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, փոխանցում է Reuters-ը:

Բանակցությունները կարող են տեղի ունենալ Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում, որին Թուրքիայի նախագահը կմասնակցի այլ պետությունների ղեկավարների հետ միասին: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն կունենա գոնե ոչ պաշտոնական զրույց ունենալ Էրդողանի հետ»,- հայտարարել է Էռնեստը: Նա նաև հավելել է, որ պաշտոնական բանակցությունների բացակայությունը չպետք է գնահատել որպես անտեսում, և հիշեցրել է, որ նախատեսված է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Էրդողանի հանդիպումը:

Մարտի 29-ին Էրդողանը հերքել էր այն լուրը, թե Օբաման հրաժարվել է անձնական հանդիպումից:

Վաշինգտոնում մարտի 31-ին և ապրիլի 1-ին  կկայանա միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողով, որտեղ կքննարկվեն միջուկային ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուսինե Հակոբյան. Առանց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման՝ ոչնչի չենք հասնի’
Հաջորդ հոդվածը‘Մուգաբեն «անմահ Կաշչեյին» ձեռնոց է նետել’