ՉԻ. Ինչպե՞ս հանուն սեփական կաշվի 120 հազար մարդու քշել կառափնարան

458

Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, թե 44-օրյա պատերազմը կանխորոշված էր դեռևս 90-ականների սկզբին, երբ հայկական կողմը որոշեց ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը, շատերն ընկալեցին որպես նիկոլական իշխանության հերթական պաշտոնյայի հերթական տխմարություն։ «Բացատրությունն» էլ բավականին պարզունակ էր՝ մարդը հանուն պաշտոնի (փողի, կարգավիճակի, արտոնությունների, պետության հաշվին աշխարհով մեկ ճամփորդելու և տարբեր անհեթեթ իրավիճակներում սելֆի անելու հնարավորության) պատրաստ է ուրանալ ամեն ինչ ու վճարել ցանկացած գին, Նիկոլ Փաշինյանն էլ օգտվում է դրանից և նրա հետ վարվում մոտավորապես այնպես, ինչպես Օստապ Իբրահիմովիչը՝ Շուրա Բալագանովի հետ, այսինքն՝ յուրաքանչյուր վիտամինի դիմաց պահանջում է «բազում մանր ծառայություններ»։

Իրականությունը, ցավոք, ավելի բարդ է, պրն Խաչատուրյանի հայտարարությունն էլ, վստահաբար, պատահական չէր ու կոնկրետ նպատակ էր հետապնդում։ Սա հասկանալու համար պետք է ընդամենը ֆիքսել, թե «համապարփակ խաղաղության» ճանապարհին Նիկոլ Փաշինյանը մինչև ուր է իջեցրել նշաձողը, և ինչպես է այդ ընթացքում փոխվել Ալիևի ախորժակը, որը նա բացահայտորեն ցուցադրեց մայիսի 28-ին Լաչինում։ Ալիևը միանգամից պայթեցրեց Նիկոլի փչած այն քարոզչական փուչիկը, թե իբր «խաղաղության օրակարգը» չի նշանակում վերջնական հրաժարում արցախահայության իրավունքներից, որովհետև իբր «Բաքվի և Ստեփանակերտի միջև պիտի լինի ուղիղ երկխոսություն միջազգային մեխանիզմներով»։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական տեքստը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըՏոկաև․ Ղազախստանը կարիք չունի մտնելու միութենական պետության կազմ
Հաջորդ հոդվածըՊոչետինոն գլխավորեց «Չելսին»