Բրիտանիայի ընդդիմությանը, որը նախաձեռնել էր վստահության քվեի հարցը Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության նկատմամբ, չի հաջողվել արտահերթ ընտրությունների հասնել։
Ըստ բրիտանական խորհրդարանի կայքի, երկուշաբթի քվեարկության ընթացքում կառավարության հանդեպ վստահությունը պահպանելու օգտին քվեարկել է 349 պատգամավոր, դեմ՝ 238-ը։
Այժմ հարցումներում առաջատարը հանդիսացող Լեյբորիստական կուսակցությունը և այլ ընդդիմադիր ուժեր պնդում են, որ իրար հաջորդող սկանդալներից հետո, որոնք հանգեցրին վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականին, թորիների կուսակցությունը վարկաբեկել է իրեն և այլևս չի կարող ղեկավարել երկիրը, իսկ կառավարության ղեկավարը պետք է անհապաղ լքի պաշտոնը՝ չսպասելով պահպանողականների նոր առաջնորդի ընտրությանը։
Իշխող կուսակցության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։
Փոխանցում է tass.ru-ն։